Ադրբեջանի տնտեսությանն անհրաժեշտ է 15-20 միլիարդ մանաթ՝ նորմալ զարգացման համար
Ադրբեջանի տնտեսությանն անհրաժեշտ է 15-20 միլիարդ մանաթ՝ նորմալ զարգացման համար (1 դոլարը հավասար է մոտավորապես 1,5 մանաթի): Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտարարել է ARPA ռիսկի փորձագետների խմբի նախագահ Էլման Սադիգովը:
«Ադրբեջանում կա իրական սեկտորի վարկավորման անհրաժեշտություն: Միջոցներ ստանալը հեշտ է: Հաշվի առնելով ներքին պահուստները, ինչպես նաև բանկերից դուրս գտնվող դրամական միջոցները, 15-20 միլիարդ մանաթն այդքան էլ մեծ գումար չէ: Երկիրն ունի լայն հնարավորություններ՝ փոխառություններ ներգրավելու համար, այդ իսկ պատճառով 15-20 միլիարդ մանաթ ստանալը բարդ չէ: Հիմնականը դրանց ճիշտ բաշխումն է»,- ասում է Սադիգովը:
Նրա կարծիքով՝ վարկավորման կարիք ունեն զբոսաշրջության, գյուղատնտեսության, առևտրի ու ծառայությունների ոլորտները:
Սադիգովը հայտնել է, որ ներկայում երկրի գործող վարկերի ծավալը հավասար է 9-10 միլիարդ մանաթի: