
«Ասացի այն, ինչ ասացի». Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը գտնվում է մշակման փուլում: Այս մասին այսօր ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դրա հետ կապված հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և գործոններից: Սա պարզ գործընթացներ չեն, ինչ-որ հարցերի հետ են կապված»,- ասաց նա` նշելով, որ ՀՀ և ԼՂՀ ղեկավարությունները համաձայնեցված գործում են:
ԲՀԿ խմաբկցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս Արցախի ճանաչման մասին օրինագծի ընդունումը ԱԺ-ի կողմից համարեցին սխալ, փաստորեն, նույն ռեժիմով է ընթանում փոխօգնության համաձայնագիրը, այսինքն` կապված է ինչ-ինչ խնդիրների հետ և հնարավո՞ր է այդ փաստաթուղթը չներկայացվի: «Ես նույն հավասարության վրա չէր դնի այդ հարցերը: Պայմանագրի կքնման հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում, բայց ասացի այն, ինչ ասացի»,- հավելեց Է.Նալբանդյանը: