Բաժիններ՝

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճիշտ հարթակն է. Ավստրիայի նախագահ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ողջ երկայնքում գրանցված ապրիլյան էսկալացիան լուրջ անհանգստություն է հարուցում: Այս մասին The Business Year ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման միակ ճիշտ հարթակն է:
Ավստրիայի նախագահը նաև ասել է, որ հատուկ կարևորություն է տալիս բազմակողմ դիվանագիտությանը, և Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահելու է Գերմանիայի հաջող նախագահության հիման վրա:

«Հուսով ենք՝ Ադրբեջանը կշարունակի սերտորեն համագործակցել Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ մյուս կառույցների հետ՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար»,- ասել է դաշնային նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս