Վրաստանի խորհրդարանի խոսնակը ԼՂ հարցը քննարկել է թուրքական պատվիրակության հետ
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը ժամանակակից համատեքստում ձեռք է բերում ավելի մեծ նշանակություն, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին:
Այս մասին նա հայտարարել է պատգամավոր Հուսեին Շահինի գլխավորած թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը, որը Թբիլիսի է մեկնել՝ մասնակցելու Վրաստանի անկախության 25-րդ տարեդարձի արարողություններին, հայտնում է contact.az-ը:
Ուսուպաշվիլին իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին սրացման առնչությամբ: Նրա խոսքով՝ Վրաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների «կենսական հետաքրքրությունների» շրջանակում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չխորանա:
Նա նշել է, որ որքան ամուր լինեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կապերը, այնքան դժվար կլինի Ռուսաստանին տարածաշրջանում հասնել իր նպատակներին: