Բաժիններ՝

Ալիևը բանտ է նստեցնում անմեղ մարդկանց, իսկ նրա կինը հանդես է գալիս համաներումների մասին նախաձեռնություններով. ադրբեջանցի ծաղրանկարչի արձագանքը

Ադրբեջանական այլընտրանքային Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի հրապարակել է ադրբեջանցի ծաղրանկարիչ Շաիք Ջաֆարովի ծաղրանկարը՝ նվիրված Ադրբեջանում քաղբանտարկյալների շուրջ ստեղծված վիճակին:

Կայքը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանտարկում է մարդկանց, որոնք մեղավոր չեն իրենց վերագրվող հանցագործություններում, իսկ նրա կինը՝ խորհրդարանի անդամ Մեհրիբան Ալիևան, հանդես է գալիս համաներում հայտարարելու նախաձեռնությամբ՝ ազատելով բանտարկյալներին:

Նշվում է, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը մասնակի բավարարել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը՝ նրա պատժաժամկետը փոխարինելով պայմանական ազատազրկմամբ: Նրան ազատ արձակեցին միայն միջազգային ճնշման ներքո, գրում է հոդվածագիրը:

Երեկ Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է NIDA շարժման ակտիվիստ Ամիդ Սուլեյմանովին ու լրագրող Էլնուր Մուխթարին: Նա արդեն երրորդ երիտասարդ ակտիվիստն է, ով ձերբակալվել է վերջին երկու շաբաթում: Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրաֆիտիով գրություններ թողնելու համար Բաքվում ձերբակալվել ու կտտանքների է ենթարկվել NIDA-ի մեկ այլ ակտիվիստ՝ Բայրամ Մամեդովն ու «Ձախ ճակատից»՝ Գիյաս Իբրահիմովը:

Մի քանի օր առաջ Հեյդար Ալիևի բարեգործական հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ Ադրբեջանի խորհրդարանը Համաներման ակտ է հայտարարել, որով պետք է ազատ արձակվի 3500 բանտարկյալ, սակայն նրանց թվում ոչ մի քաղբանտարկյալ չկա: Ավելի վաղ՝ մարտին, համաներման էին արժանացել մեծաթիվ բանտարկյալներ, որոնց թվում կար 15 քաղբանտարկյալ:

Meydan TV-ն գրում է, որ Ադբեջանի իշխանությունները պնդում են, թե երկիրը ամբողջությամբ ապահովում է հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Նրանք հայտարարում են որ «քաղբանտարկյալներ» կոչվածները պատիժ են կրում կոնկրետ հանցագործությունների համար:

Այսպես, Ադրբեջանի նախագահ Ալիևը բանտ է նստեցնում անմեղ մարդկանց, իսկ նրա կինը հանդես է գալիս համաներումների մասին նախաձեռնություններով:
Համաներումներով Ալիևը լուծում է իր արտաքին քաղաքական խնդիրները, չեզոքացնում է իր վրա դրսից ճնշումը՝ կապված երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ, իսկ Մեհրբան Ալիևան պահում է բարեգործի իր իմիջը:
Շաիք Ջաֆարովի ծաղրանկարը նվիրված է հենց այդ պարադոքսալ իրավիճակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս