Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը ողջունել է Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։

«Մենք դիտարկում ենք դա որպես դրական քայլ և կոչ ենք անում Ադրբեջանին նրա վրայից հանել մյուս մեղադրանքները: Ադրբեջանը Ադրբեջանը մեծացնում է խոսքի ազատությունը և քաղաքական գործունեություն ծավալելու համար տարածքը, ինչը ուժեղացնում է երկիրը և մեր երկկողմ հարաբերությունները»,- նշված է Պետդեպի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը լրագրողին դատապարտել էր 7.5 տարվա ազատազրկման: Երեկ Ադրբեջանի Գերագույն դատարանը դատական նիստում քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը և որոշում կայացրել նրա 3 տարի 6 ամիս պատժաժամկետը փոխարինել պայմանական ազատազրկմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս