Բաժիններ՝

Google-ը նոր գործառական համակարգ Է ներկայացրել խելացի ժամացույցների համար

Google-ն Մաունթին Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած իր մամուլի ասուլիսում ներկայացրել է Android Wear գործառական համակարգի երկրորդ տարբերակը, որի կառավարմամբ աշխատում են ձեռքի գաջեթները: Ընկերությունը պաշտոնական կայքում վարել է միջոցառման ուղիղ հեռարձակումը:

Android Wear 2.0-ով գործող սարքերի աշխատանքում հանգուցային նորամուծություն կդառնա առանց սմարթֆոնի օգնության հավելվածներ գործարկելու, ինչպես նաեւ Wi-Fi-ին եւ շարժական ցանցերին ինքնուրույն միանալու դրանց ունակությունը:

Մշակողների խոսքով՝ նոր միջադրումը գաջեթին թույլ կտա ավելի ուշադիր հետեւել իր տիրոջ առողջությանը եւ աշխատել հաղորդագրություններով: Այսպես, դրանում բարելավվել են ինքնապատասխանների եւ ձեռագրային ներածման ճանաչման համակարգերը: Ի լրումն գործառական համակարգում հայտնվել Է ստեղնաշար, որը թույլ է տալիս բառեր ներածել մատի մեկ հպմամբ:

Android Wear 2.0-ում օգտատերը կարող է թվացույցի վրա տեղեկատվություն հանել ցանկացած հավելվածից, որը կցված է խելացի ժամացույցին: Գործառական համակարգի թողարկումը նախատեսված է 2016 թվականի աշնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս