«Բենֆիկան» 35-րդ անգամ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն
«Արծիվներին» չեմպիոնական տիտղոս բերեց «Նասիոնալի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Բենֆիկան» Պորտուգալիայի առաջնության 34-րդ տուրում հաղթանակ տանելով «Նասիոնալի» նկատմամբ (4:1)՝ ապահովեց իրեն չեմպիոնական տիտղոսով:
Վճռորոշ խաղում «արծիվների» կազմում գոլեր խփեցին Գայտանը (2), Ժոնասը և Պիցցին:
Առաջնության 2-րդ տեղը գրաված «Սպորտինգը», չնայած «Բրագայի» նկատմամբ տարած հաղթանակին (4:0), հետ մնաց «Բենֆիկայից» 2 միավորով:
Ըստ չեմպիոնական տիտղոսների՝ «Բենֆիկան» Պորտուգալիայի ռեկորդակիրն է: 2015-16 մրցաշրջանի հաղթանակն «արծիվների» համար դարձավ 35-րդը:
«Բենֆիկան 3-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է Պորտուգալիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը