
«Կլիչկոն բիսեքսուալ է». Թայսոն Ֆյուրի

Բրիտանացին թեժացնում է կրքերը ուկրաինացու հետ պատասխան մարտից առաջ:
IBO, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին մեղադրել է Վլադիմիր Կլիչկոյին բիսեքսուալության մեջ:
«Վլադիմիր Կլիչկոն բիսեքսուալ է: Ես ցանկանում եմ այդ մասին ասել բոլոր նրանց, ովքեր դեռ չգիտեն»,- Ֆյուրիի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Ինչպես նաև հայտնի է դարձել, որ HBO հեռուստաալիքը ձեռք է բերել Ֆյուրի-Կլիչկո 2-րդ մարտի հեռարձակման իրավունքը, որը տեղի կունենա հուլիսի 9-ին, Մանչեսթերում:
Վլադիմիրը հարաբերությունների մեջ է ամերիկյան դերասանուհի Հեյդեն Պանետյերիի հետ, ում հետ միասին մեծացնում է իրենց դստերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը