Բաժիններ՝

Google-ը կին բժիշկների, ուսուցիչների և եռակցողների էմոձիներ կստեղծի

Google-ը կստեղծի տարբեր մասնագիտություններ ներկայացնող կանանց 13 էմոձիներ, այդ թվում՝ բժշկի, գիտնականի, ծրագրավորողի եւ եռակցողի էմոձիներ՝ գենդերային անհավասարությունը հաղթահարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Mashable-ը:

Ներկայում կանայք էմոձիներում ներկայացված են սոսկ հարսնացուների, արքայադուստրերի եւ պարուհիների դերում: Մինչդեռ տղամարդկանց մասնագիտությունների սպեկտրը շատ ավելի լայն է. ոստիկան, հեծանվորդ, ալպինիստ, լողորդ, ձիավար եւ այլ մասնագիտություններ: Այս վիճակն արդեն էմոձիի հարցում իրավահավասարության համար արշավի պատճառ է դարձել զանգվածային լրատվամիջոցներում եւ գովադզում:

«Որ ոլորտին էլ ուշադրություն դարձնեք՝ կանայք այնտեղ ներկայացված են ինչպես երբեք: Ժամանակը չէ ադյոք նաեւ էմոձիներում արտացոլելու, որ կանայք հանգուցային դեր են խաղում բոլոր ոլորտներում եւ մասնագիտություններում»,- ասված է Google-ի աշխատակիցների հայտարարության մեջ:

Այժմ Google-ի նախաձեռնությունը պետք է հաստատի Unicode կոնսորցիումը, որն զբաղվում է նաեւ էմոձիներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս