Բաժիններ՝

Բրիտանական լրատվամիջոցները ցույց են տվել, թե ինչ պայմաններում են ապրում «Apple»-ի հավաքողները

Աշխատանքային միգրանտները, ովքեր աշխատանքի են վերցվել «Apple»-ի կապալառու «Pegatron» ընկերության կողմից, դաժան պայմաններում են ապրում: Ria.ru-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «Daily Mail»-ը Շահնայում iPhone-ի և iPad-ի հավաքողների համար նախատեսված բնակության վայր այցելելցուց հետո:

Ըստ պարբերականի` աշխատակիցներն ապրելիս են եղել փոքր տարածքներում, որտեղ տեղադրված է եղել մինչև 12 երկհարկանի մահճակալ` չնայած «Pegatron»-ի ներկայացուցիչները պնդում են, որ սենյակներում 8-ից ավելի մարդ չի ապրել:

Հանրակացարանից օգտվելու համար յուրաքանչյուր ամիս աշխատավարձից հանվել է 23 դոլար: Ոչ բոլոր սենյակներն են ապահովված եղել սանիտարական հատվածներով, իսկ եղած զուգարաններն ու լոգարաններն ընդհանուր օգտագործման են եղել: 1_640x480 2_640x426 3_640x426 4_640x960 5_640x960 6_640x960

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս