«Վարչապետի ասած արատավոր երևույթներն ակնառու են». Արմեն Մուրադյան

«Յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգում կան Ձեր ասած արատավոր երևույթները, և վարչապետի ասած արատավոր երևույթներն ակնառու են: Կարծում եմ, որ պետք չէ առանձնահատուկ նշել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին, թե հարցերը, որոնք պատրաստվում ենք դարձնել քննարկման առարկա` բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը, և թե՛ բազում այլ հարցեր:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ նույն «Դեղերի մասին» օրենքով հստակեցվում են դեղերի շրջանառությունը, դեղերի անվտանգությունը, բացառում են արատավոր երևույթները: Նա նշեց, որ որևէ երկրի չի հաջողվել զրոյացնել արատավոր երևույթների ռիսկերը, բայց պարտավոր ենք նվազեցնել ռիսկերը: Նա նշեց, որ քիչ չափագրված դաշտում կոռուպցիոն ռիսկերը բարձր են լինում: «Առողջապահությունում կոռուպցիոն ռիսկերը կապված են ցածր չափագրված դաշտի հետ: Այսօր մենք մեծ ինտենսիվությամբ փորձում ենք լրացնել այդ բացթողումը և չափագրել դաշտը հնարավորինս արագ, սակայն խոսքը տևական ժամանակի մասին է»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Տեսանյութեր

Լրահոս