Բաժիններ՝

Հունաստանում ֆինանսական խարդախության մեղադրանքով կալանավորվել է Ուկրաինայի պատվավոր հյուպատոսը

Հունաստանի ոստիկանությունն անցկացրել է խոշորամասշտաբ օպերացիա, որի նպատակն է եղել ձերբակալել անդրազգային հանցավոր խմբավորման, որը 10 տարի շարունակ զբաղվել է ֆինանսական բուրգի կառուցմամբ ու ներդրողներից խաբեությամբ շորթել է տասնյակ միլիոնավոր եվրոներ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ կալանավորվել է խմբավորման 5 կազմակերպիչ և 18 անդամ, որոնց թվում կան Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի, Ռուսաստանի քաղաքացներ:

Աթենքի նորությունների գործակալության հաղորդմամբ՝ հանցավոր խմբի կազմակերպիչների թվում է նաև Կրետեում Ուկրաինայի պատվավոր հյուպատոսը:
Հետաքննությունը պարզել է, որ 2005 թվականից խմբավորումը օգտագործել է շուրջ 60 օֆշորային ընկերություններ: Հաշիվներ են բացվել Սան Մարինոյում, Բելիզում, Պանամայում, Էստոնիայում, Լատվիայում, Սինգապուրում և այլուր:

Գործակալության հաղորդմամբ՝ գործի հետաքննության մեջ ներգրավվել են նաև ուկրաինական իշխանությունները: Պատվավոր հյուպատոսը պետք է ներկայանա քննչական դատավորի առաջ ու հերքի իրեն առաջադրված մեղադրանքները: Հաղորդվում է, որ խմբավորումը ներդրողներից շորթել է կես միլիարդ եվրո:

Ուկրաինայի դեսպանության կայքում նշվում է, որ Կրետեում Ուկրաինայի պատվավոր հյուպատոսն է Իոննիս Լիտինասը,ով հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:
Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ խարդախների զոհ են դարձել նաև ուկրաինացի քաղաքական գործիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս