Արմեն Ռուստամյանը վերահաստատում է, որ ՀՀ-ն միջուկային զենք ունի

«Եթե Հրանտ Բագրատյանի նման լուրջ մարդը բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Եղել է մարդը վարչապետ, տիրապետում է բավականին լուրջ ինֆորմացիայի, որ կարող է հասանելի չլինել բոլորին: Ես այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Եթե Ադրբեջանը դրանից վայնասուն է բարձրացնում, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին: Նախ` զանգվածային ոչնչացման նպատակով իրենք արդեն զենքեր են կիրառում և դրանով անընդհատ սպառնում են մեզ` չունենալով դրա համար ոչ հիմք, ոչ էլ դրա արտոնությունն ու հնաարվորությունը, իսկ Հայաստանը պետք է ամեն պահի էլ մտածի իր պաշտպանությունն ամրացնելու մասին և բոլոր հնարավոր միջոցներով պետք է դա իրականացնի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` վերահաստատելով, որ ՀՀ-ն միջուկային զենք ունի:

Նա չբացառեց, որ հնարավոր է վաղուց ենք ունեցել միջուկային զենք. «Ի վերջո, եղել ենք միջուկային տերության մաս, թե ինչպես է բաշխվել, ինչպես է կատարվել, շատ անհայտ պատմություններ կան»: Ա.Ռուստամյանը վտանգ չի տեսնում, որ ՀՀ-ն իսկապես պարզվի, որ միջուկային զենք ունենք. «Երբ որ պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա»:

168.am-ի դիտարկմանը, որ ԵՄ-ն մտադիր է ստուգումներ իրեականացնել, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Թող ստուգեն, բայց նախ թող ստուգեն բալանսը: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է անթաքույց և սպառնում է կիրառել արգելված զինատեսակներ»:

Թե ինչո՞ւ է ռուսական զենքը ուշանում, պատգամավորը տեղյակ չէ, բայց հայտարարեց, որ ՀՀ զինանոցը պետք է ծառայի ԼՂՀ անվտանգությանը:

Անդրադառնալով Արցախի ճանաչման խնդրին` Ա.Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ-ն, որպեսզի այդ գործընթացը կատարվի միջազգային մակարդակով և դա եղել է Մինսկի խմբի գործընթացում ՀՀ-ի ամենամեծ զիջումը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հերթական հիստերիան է բարձրացրել ՀՀ պատգամավորների հայտարարության կապակցությամբ, իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչըհայտարարել է, որ պետք է ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:

Տեսանյութեր

Լրահոս