Բաժիններ՝

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանն արժեւորել է ՀՅԴ Հայ դատի գործունեւթյունը Հայոց ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համաժողովի անցկացումը՝ ընդգծելով միջոցառման յուրահատուկ կարեւորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031