Բաժիններ՝

Արքայազն Հարիին առաջարկել են ամուսնանալ Ջորջ Բուշ կրտսերի դստեր հետ

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Հարիին առաջարկել են ամուսնանալ Բարբարա Բուշի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի երկվորյակ աղջիկներից մեկի հետ: Խնամախոսի դերում հանդես է եկել ենթադրյալ հարսնացուի քույրը՝ Ջեննան, հաղորդում է Today-ը:

NBC ալիքով Today Show ծրագրին տված հարցազրույցում 34-ամյա լրագրողուհի Ջեննա Բուշ-Հագերն արքայազնից հետաքրքրվել է, թե «մարդիկ արդեն նրան ձանձրացնում են արդյոք երեխաների վերաբերյալ հարցերով»: «Չգիտեմ, ես ընկերուհի էլ չունեմ»,-պատասխանել է 31-ամյա Հարին:

Դրանից հետո Բուշ-Հագերը պատմել է, որ իր քույրը՝ Բարբարան, «նույն խնդիրներն ունի»: «Գուցե մենք այդ մասին խոսենք եթերից դուրս»,- ծիծաղելով պատասխանել է արքայազնը:

Հարցազրույցից հետո լրագրողուհին Վինձորին խոստացել է, որ նրան անվանելու է «փեսա Հարի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս