Բաժիններ՝

Take Four. Instagram-ի գեղեցկությունը՝ Chrome հավելվածի համար

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ համացանցում գեղեցիկը կենտրոնացած է Instagram սոցիալական ցանցում: Իհարկե, խոսքն արվեստի, դիզայնի, հագուստի մոդելավորման՝ նորաձևության և այլ դրսևորումների մասին է:

Take Four-ը նոր ընդլայնում է Chrome հավելվածի համար, որը նախատեսված է Instagram-ի ամենագեղեցիկ նկարների ցուցադրման համար: Take Four-ը կարգավորելուց հետո, ամեն անգամ, երբ նոր պատուհան կբացեք, ձեզ կցուցադրվեն նույն հեղինակի 4 ամենագեղեցիկ նկարները: Կարող եք նաև սոցիալական ցանցում հետևել նկարների հեղինակին:

2

Ընդլայնման թողարկումից կարճ ժամանակ անց արդեն կային առաջին դրական արձագանքները: Օգտատերերը նշում են, որ նկարներն իրոք յուրահատուկ գեղեցկություն ունեն: Այս նկարները կարելի է շատ արագ տարածել: Կա հատուկ կոճակ, որի միջոցով հավանած նկարը կարող եք փոխանցել Facebook, Twitter, Google+ սոցիալական կայքերի օգտատերերին:

3

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս