«Լուրերն ու անունները կպտտվեն ամբողջ ամառ, սակայն ես հույս ունեմ, որ «Լեսթերը» կպահպանի կազմը». Ջեյմի Վարդի
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից:
«Ես հենց նոր հաղթել եմ չեմպիոնական տիտղոսը և հաջորդ մրցաշրջանում պետք է խաղամ Չեմպիոնների լիգայում: Ես շատ երջանիկ եմ այստեղ:
Լուրերն ու անունները կպտտվեն ամբողջ ամառ, սակայն ես հուսով եմ, որ ֆուտբոլիստների այս խումբը կպահպանվի: Իրար մեջ մենք ոչինչ չենք քննարկել, ուղղակի կենտրոնացել ենք խաղերի վրա:
Մենք ցանկանում ենք պահպանել հաղթողի մեր մենթալիտետը: Ինչո՞ւ փոխել այն, ինչն աշխատում է»,- ասել է Վարդին:
Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Լեսթերի» կազմում անցկացրել է 37 հանդիպում և խփել է 24 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը