Բաժիններ՝

«Լեսթերը» Ռիհադ Մահրեզի վերաբերյալ ոչ մի առաջարկություն չի ստացել

«Աղվեսներն» ունեն աստղերին պահպանելու բոլոր շանսերը:

Ինչպես հաղորդում է France Football-ը, չնայած Մահրեզի անվան շուրջ պտտվող լուրերի, «Լեսթերը» դեռևս չի ստացել տրանսֆերի վերաբերյալ ոչ մի պաշտոնական հարցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Բարսելոնան», «Տոտենհեմը» և «ՊՍԺ»-ն:

«Լեսթերի» սեփականատեր Այավաթ Շրիվադ Դհանապրապհան ընդգծել է, որ ակումբը կուժեղացնի կազմը և բաց չի թողնի Մահրեզին, Կանտեին և Վարդիին, եթե նրանք հետաքրքրված են «Քինգ Փաուերում» կարիերան շարունակելու մեջ:

Transfermarkt-ը 25-ամյա ալժիրցուն գնահատում է 20 մլն եվրո:

2015-16 Անգլիայի առաջնության 36 խաղերում Մահրեզը խփել է 17 գոլ և կատարել է 11 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս