Ուոլկոտը մերժել է «Չելսիին» և մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն:
Ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստը հրաժարվել է մայրաքաղաքային «Չելսի» տեղափոխվելուց և ցանկանում է տեղափոխվել «Վեսթ Հեմ», որտեղ նրան կերաշխավորվի բավարար խաղային ժամանակ: Ավելի վաղ սպորտային մամուլը հաղորդել էր, որ «Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին և պատրաստ է տրանսֆերի վրա ծախսել 30 մլն եվրո, իսկ նորեկին գնելու միջոցներ «թնդանոթագործները» պլանավորում են ստանալ Անգլիայի հավաքականի հարձակվող Թեո Ուոլկոտի վաճառքից: Միևնույն ժամանակ, «Վեսթ Հեմի» սեփականատեր Դևիդ Սալիվանը հաղորդել է, որ իր ակումբը հարձակվողի համար առաջարկել է 30 մլն եվրո` չճշգրտելով նրա անունը:
Ընթացիկ մրցաշրջանում Ուոլկոտն «Արսենալի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել է 9 գնդակ և կատարել է 7 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը