«Արսենալը» Դենիել Սթարիջի համար «Լիվերպուլին» կառաջարկի 38 մլն եվրո
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է Սթարիջից, բայց մերսիսայդցիները դեմ չեն լինի վաճառել նրան բարձր տրավմատիկության պատճառով:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «Արսենալն» ամռանը կառաջարկի հարձակվողի համար 38 մլն եվրո: Ըստ պարբերականի տվյալների՝ նման գինը ձեռնտու կլինի «կարմիրների» համար:
Transermarkt.de-ն Սթարիջին գնահատում է 25 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Սթարիջը խփել է 12 գնդակ «Լիվերպուլի» կազմում անցկացրած 23 խաղերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը