Սուարեսը խփել է 37 գնդակ և գլխավորում է Եվրոպայի թոփ 6 լիգաների ռմբարկուների ցուցակը
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ խաղում (5:0):
Այսպիսով, ուրուգվայցին Պրիմերայի 34 խաղերում խփել է 37 գնդակ և շարունակում է գլխավորել Եվրոպայի թոփ 6 լիգաների ռմբարկուների ցուցակը:
Ցուցակում Սուարեսից հետո տեղ են զբաղեցրել Զլատան Իբրահիմովիչը («ՊՍԺ»-35 գնդակ՝ 29 խաղում), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ» -33 գնդակ՝ 35 խաղում), Գոնսալու Իգուաինը («Նապոլի» – 33 գնդակ՝ 33 խաղում) և Ժոնասը («Բենֆիկա» – 31 գնդակ՝ 32 խաղում):
Հիշեցնենք, որ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում թոփ 5 առաջնություններում խփած գոլը գնահատվում է 2 միավոր, 6-21-րդ լիգաներում` 1.5 միավոր, իսկ մնացածում` 1 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը