Բաժիններ՝

Զորականցի Գարիկ Մովսիսյանը զոհվել է,երբ օգնության է շտապել մարտական ընկերոջը

tesankyun.am. Մայիսի 2-ին Տավուշի մարզի Զորական գյուղում կայացավ  Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի հուղարկավորությունը: Նա  շուրջ մեկ տարի էր ծառայել:

Զորականում բնակվում են Դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից  վերաբնակվածները: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը հայտնել է, որ Գարիկի ընտանիքը սոցիալապես բարվոք վիճակում չէ, հայրը բանվոր-շինարար է, Գարիկը ավագ եղբայր ունի,  քույրը 21 տարի առաջ բուտուլիզմից  մահացել է:

Գյուղապետն ասել է, որ  կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը  զոհվել է, երբ վերականգնել է  դիրքերի միջեւ  հեռախոսային կապը, նա օգնել է վիրավոր ծառայակից ընկերոջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031