3 շաբաթ, և պարզ կլինի Պոգբայի ճակատագիրը
                                    Թուրինի «Յուվենթուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան 3 շաբաթվա ընթացքում կորոշի, թե որտեղ է շարունակելու իր կարիերան:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը Պոգբային պարտադրել է արագ որոշում կայացնել: Պոգբան «Յուվենթուսի» հետ ունի մինչև 2019 թվականը վավեր պայմանագիր:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 33 խաղում Պոգբան դարձել է 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    