
«Մենք պայքարում ենք, որպեսզի երազանքը վերածենք իրականության». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք արտագնա խաղի սպասումներով, որտեղ իր թիմը կարող է ժամանակից շուտ չեմպիոնություն ձևակերպել:
«Մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի երազանքը վերածենք իրականության, բայց դա դեռ տեղի չի ունեցել: Խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բարդ կլինի: Շատ եմ հարգում Լուի Վան Գալին, իր թիմը և «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին:
Այդ խաղում ուզում եմ լիակատար կենտրոնացում իմ ֆուտբոլիստներից: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Մեր տրամադրության տակ կան 24 ֆուտբոլիստներ:
Հնարավոր է փոխեմ ամբողջ մեկնարկային կազմը: Ես չեմ նյարդայնանում: Իմ բոլոր մտքերը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին են: Մենք պետք է ուժեղ լինենք: Գերազանց հասկանում եմ, որ առաջիկա խաղում մենք ԱՊԼ-ում հաղթանակի հասնելու ռեալ շանս ուենք: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում, բայց այն, ինչ կատարվում է հիմա, անհավանական է: Մենք պատմություն ենք կերտում»,- ասել է Ռանիերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը