ԼՂՀ առողջապահության նախարարն այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է նախարարության ենթակա «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ:

ԼՂՀ ԱՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Կ. Աթայանը ծանոթացել է կենտրոնի շենքային պայմաններին, այցելել հիվանդասենյակներ, խոսել հիվանդների և նրանց խնամակալների հետ:

Այցի շրջանակներում Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ քննարկվել են առաջիկայում նախատեսվող ծրագրերը` աուտիզմի խնդիրներով երեխաների բուժման համար նախատեսված ցերեկային կենտրոնը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարվող աշխատանքների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930