
«Հաղթելու համար «Լիվերպուլը» պահեստում ունի 95 րոպե և «Էնֆիլդը»». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Վիլյառեալից» կրած արտագնա պարտությունից հետո (0:1) ամփոփել է հանդիպման արդյունքները:
«Իհարկե, ես այդքան էլ գոհ չեմ վերջին վայրկյաններին բաց թողած գոլից: Սակայն, սա միայն առաջին խաղն էր: Մենք վատ չէինք խաղում պաշտպանությունում և հնարավորություններ ունեինք դարպասը գրավելու համար: Մրցակիցն օգտագործեց մեր միակ սխալը:
«Վիլյառեալը» գալու է «Էնֆիլդ»` ունենալով իր ակտիվում 1:0 հաշիվը, բայց մենք, ինչպես դուք գիտեք, հատկապես ուժեղ ենք մեր մարզադաշտում: Այս հակամարտությունը չի ավարտվել: Թիկունքում մնացին 90 րոպեները, իսկ առջևում կա դեռևս 95 րոպե և «Էնֆիլդը»: Դա միանգամայն այլ խաղ կլինի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը