ԼՂՀ ՊԲ զինծառայողների խոշտանգված մարմինների լուսանկարները ցուցադրելը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատարաններում և միջազգային կառույցներում
Այսօրվա ասուլիսում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, թե ԼՂՀ ՊԲ զինծառայողների խոշտանգված մարմինների լուսանկարները ցուցադրելը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատարաններում և միջազգային կառույցներում խոշտանգումների գործերով բողոքների ներկայացման ժամանակ: Նրա խոսքով՝ արդեն իսկ իրավական գործընթացներ են սկսվել, ուստի բավականաչափ զգուշավորություն է անհրաժեշտ։ «Ստեղծված իրավիճակում ստացվում է, որ իրավական գործընթացների ուղղությամբ աշխատում է հասարակությունը։ Վստահ եմ, որ այդ աշխատանքը պետք է ակտիվորեն կատարի իշխանությունը։ Ակտիվություն է անհրաժեշտ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։