Համացանցում հայտնվել է «Բիթլզի»՝ նախկինում չհրապարակված տեսագրությունը
Համացանցում հայտնվել է «Բիթլզ» խմբի՝ նախկինում չհրապարակված տեսագրությունը, որը, ենթադրաբար, նկարահանվել է 1965 թվականի նոյեմբերի 1-ին պարուհի Դոնա Սուեյնի կողմից: Տեսահոլովակը հրապարակել է Ավստրալիայի Լուսանկարների եւ տեսագրությունների ազգային արխիվը:
«Մենք գրիմանոցում էինք, շամպայն էինք խմում: Ջոնը թե Ռինգոն, չգիտեմ, վերցրեց իմ խցիկն՝ ասելով, թե ես սխալ եմ այն բռնում, եւ սկսեց թափահարել այն: Շատ լավ ստացվեց»,- նշված է մեկնաբանություններում:
Տեսահոլովակը հնչյունավորված չէ, ուստի հասկանալ, թե ինչի մասին են խոսում երաժիշտները, հնարավոր չէ: Տեսագրության տեւողությունը մեկ րոպեից պակաս է: