Բաժիններ՝

Թողարկվել է Օլիվեր Սթոունի «Սնոուդենի» առաջին թրեյլերը

Open Road Films ստուդիան թողարկել է Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի առաջին թրեյլերը: Տեսահոլովակը կարճ ցույց է տալիս՝ ինչպես է ծրագրավորող Էդվարդ Սնոուդենը հայտնվել ԱՄՆ-ի Հետաքննությունների կենտրոնական վարչության եւ Ազգային անվտանգության գործակալության ծառայության մեջ, իսկ այնուհետեւ որոշել մամուլում հրապարակել լրտեսման վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը, որը ամերիկյան հատուկ ծառայություններն իրականացնում են Համացանցի եւ բջջային կապի օգտատերերի նկատմամբ ամբողջ աշխարհում:

Կինոնկարում գլխավոր դերը խաղացել է Ջոզեֆ Գորդոն Լեւիտը: Ֆիլմում նաեւ հայտնվում են Ռիս Իվանսը, Շեյլին Վուդլին, Նիքոլաս Քեյջը եւ Թիմոթի Օլիֆանտը: Նախատեսվում է, որ կինոժապավենն ամերիկյան վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930