Բաժիններ՝

Ֆրանչեսկո Տոտտին կարող է տեղափոխվել ամերիկյան ակումբ

Իտալացին կարող է կարիերան ավարտել ԱՄՆ-ում: «Նյու Յորք Կոսմոսի» գլխավոր մարզիչը հաստատել է Տոտտիի հետ բանակցություններ վարելու փաստը:

«Յուրաքանչյուր մարզիչ և յուրաքանչյուր ակումբ կցանկանար Տոտտիի նման ֆուտբոլիստ ունենալ: Նա այն քիչ ֆուտբոլիստներից է, ովքեր կարող են պարծենալ, որ ամբողջ կարիերան անցկացրել են մեկ ակումբում: Այդ մարդկանց շարքում են Մալդինին և Ռաուլը, ով ավարտեց կարիերան մեր ակումբում:

Վարում ենք արդյոք բանակցություններ Տոտտիի հե՞տ: Միանշանակ է` կողմերի միջև շփումներ եղել են: Սրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- «Նյու Յորք Կոսմոսի» գլխավոր մարզիչ Ջովանի Սավարեզեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Տոտտին խաղում է «Ռոմայի» հիմնական կազմում 1991 թվականից:

39-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է 2016թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930