Բաժիններ՝

Փրինսի տանը թանգարան կբացվի

Մինեապոլիսի արվարձանում Paisley Park համալիրը, որը պատկանում էր երաժիշտ Փրինսին, կվերածվի թանգարանի եւ կբացվի այցելուների համար: Այս մասին հայտնում է The Sun հրատարակությունը՝ վկայակոչելով երգչի փեսային՝ Մորիս Ֆիլիպսին:

«Թանգարանը կլինի մոլի երկրպագուների համար: Թանգարանը կհիշեցնի Փրինսի երաժշտության մասին, որն էլ նրա ժառանգությունն է: Փրինսը միշտ էլ փակ է եղել, բայց նա շատ էր ցանկանում, որ հիշեն իր երաժշտությունը»,- մեջբերում է թերթը Ֆիլիպսի խոսքը:

Փրինսը Paisley Park-ը կառուցել է 1980-ական թվականների վերջին: 4,5 հազար քառակուսի մետր մակերեսով շենքում կա ստուդիա, որտեղ երաժիշտը ձայնագրում էր իր ալբոմները: Տանը կան նաեւ տասը հանդերձասենյակներ, որտեղ Փրինսը պահում էր իր բոլոր բեմական կոստյումները:

Paisley Park համալիրը գնահատվում է 10 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930