Բաժիններ՝

«Իմ նպատակն «Ինտեր» վերադառնալն է». Դիեգո Սիմեոնե

Սիմեոնեն 1997-99թթ. խաղացել է «Ինտերի» կազմում` ակումբի ներկայիս փոխնախագահ Խավիեր Զանետտիի հետ, և հաղթել է ՈւԵՖԱ-ի գավաթը: Արգենտինացու մոտ պահպանվել են այդ տարիների իր խաղային կարիերայի հիշողությունները:

«Ես մշտական կապի մեջ եմ Զանետտիի հետ, մենք շփվում ենք հեռախոսով, և ես չեմ վախենում պատմել դրա մասին: Մի օր ես կվերադառնամ «Ինտեր», քանի որ այնտեղ անցկացրած տարիների մասին ես ունեմ հրաշալի հիշողություններ:

Որպես մարզիչ՝ իմ նպատակն «Ինտեր» վերադառնալն է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Դիեգոն արդեն աշխատել է Սերիա Ա-ում` 2011թ. գլխավորելով «Կատանիան»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930