««ՊՍԺ»-ում աշխատանքն իմ երազանքն է». Մաուրիսիո Պոչետինո
Արգենտինացին ցանկանում է վերադառնալ այն ակումբ, որի կազմում խաղացել է:
«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մարզել մեծ ակումբ: Այնպիսին, ինչպիսին «ՊՍԺ»-ն է: Ես շատ երջանիկ կլինեի, եթե այնտեղ աշխատեի: Դա իմ երազանքն է:
Ես փորձում եմ լինել փարիզեցիների բոլոր հանդիպումներին, հատկապես՝ Չեմպիոնների լիգայում: Հաճախ շփվում եմ Լորան Բլանի օգնական Ժան-Լուի Գասեի հետ:
Ֆրանսիայի առաջնությունը չի գրավում, քանի որ «ՊՍԺ»-ն մրցակիցներից անհամեմատ ուժեղ է: Լիգա 1-ն ինձ այլ պատճառով է հետաքրքրում. այնտեղ խաղում են ֆուտբոլիստներ, որոնք կարող են հարմարվել ԱՊԼ-ում»,- պատմել է Պոչետինոն Sky Sports-ին տված հարցազրույցում:
Պոչետինոն հանդես է եկել «ՊՍԺ»-ի կազում 2001-2003թթ.:
2014թ.-ից Մաուրիսիոն մարզում է «Տոտենհեմը»: Ավելի վաղ արգենտինացին աշխատել է «Էսպանյոլում» և «Սաութհեմփթոնում»:
Անգլիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Տոտենհեմը» զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` ետ մնալով առաջատար «Լեսթերից» 7 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը