Բաժիններ՝

Օմբուդսմենն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և առանձին զրուցել կալանավորների հետ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող եւ իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930