
«Ադրբեջանական հերթական զառանցանքն է, թե հայկական կողմը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերք». Ս. Հասրաթյան. tert.am

Պնդումները, թե ԼՂՀ Պաշտպանության բանակը կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերք, նրանց հերթական զառանցանքն է:
Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը և հավելեց. «Միջազգային կոնվենցիաներով արգելվող սպառազինություններ ու զինամթերք, հիմնականում, օգտագործում է ադրբեջանական կողմը և իր սովորության համաձայն` փորձում է ամեն ինչ ներկայացնել գլխիվայր: Ադրբեջանական կողմն իր այդ հայտարարությունների համար դեռ շատ է զղջալու»: