ԼՂՀ ՊՆ-ն Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու մասին իրազեկել է ԿԽՄԿ-ին

Ադրբեջանական զինուժի կողմից ԼՂ շփման գծի մերձակա բնակավայրերի նկատմամբ իրականացվող հրթիռակոծությունների մասին ԼՂՀ իշխանություններն իրազեկում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930