
Ստեփանակերտում և Ասկերանի շրջանում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Ապրիլի 28-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Ստեփանակերտում և Ասկերանի շրջանում էլեկտրական հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն Աղասի Մեժլումյանը:
Նրա խոսքով, հոսանքազրկումները պայմանավորված են պրոֆիլակտիկ աշխատանքներով և կունենան մասնակի բնույթ: Մասնավորապես Ստեփանակերտում անջատումները կլինեն հետևյալ փողոցներում, իսկ Ասկերանի շրջանում՝ բացի 35/10 կՎ Սղնախ ենթակայանից սնվող բոլոր բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները:
«Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենը նշեց նաև, որ վերջին շրջանի մայրաքաղաքում պարբերաբար տեղի ունեցող էլեկտրական հոսանքի ժամանակավոր անջատումները ևս պայմանավորված են պրոֆիլակտիկ աշխատանքներով:
«Պատճառված անհանգստության համար մեր հայրենակիցներից ներողություն ենք խնդրում»,- ասել է Ա. Մեժլումյանը և հավելել, որ «Արցախէներգո»-ի աշխատակիցների կողմից արվում է հնարավորը, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու համար: