
Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ սկսել բանակցային գործընթացը. ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու վրա, երեկ տեղեկացրել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեին:
«Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահների հետ ու ներկայում փորձում ենք կազմակերպել նախագահների հանդիպումը»,- ասել է Անդրիեն:
Նրա խոսքով՝ դեռ կոնկրետ պլաններ չկան համանախագահների՝ տարածաշրջան այցի վերաբերյալ:
«Կրակի դադարեցման ռեժիմը չպետք է խախտվի ու անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ սկսել բանակցային գործընթացը»,- ասել է ֆրանսիացի համանախագահը: