Ֆրանսիայում ատամնաբույժը 8 տարով դատապարտվել է ազատազրկման տասնյակ հիվանդների վնաս պատճառելու համար
Ֆրանսիայի դատարանը հոլանդացի ատամնաբույժին դատապարտել է 8 տարվա ազատազրկման 120 հիվանդի վնասելու համար: Դատարանն արգելել է նրան զբաղվել բժշկական գործունեությամբ, հայտնում է BBC-ն:
51-ամյա Յակոբուս վան Նիրոպը, ով ստացել էր «սարսափելի ատամնաբույժ» անվանումը, աշխատում էր Ֆրանսիայի կենտրոնական Շատո-Շինոն քաղաքում:
Հետաքննության տվյալով՝ նա քնեցրել է իր բոլոր հիվանդներին, ապա նրանց լուրջ վնասվածքներ պատճառել : Նրանցից ոմանք լքել են ատամնաբույժի սենյակը կոտրված ծնոտով, ատամներով կամ բորբոքված լնդերով:
Հիվանդներից մեկը պատմել է, որ բժիշկը մեկ այցի ընթացքում հանել է իր 8 ատամը, ինչից հետո ծնոտը երեք օր արնահոսել է: 27
Քննիչները ասել են, որ ատամնաբույժը հաճույք է ստացել մարդկանց ցավ պատճառելուց: Մեղադրյալի պաշտպանությունը պնդել է, որ նա ունեցել է հոգեկան խնդիրներ: Անձամբ Վան Նիրոպը ոչ մի էմոցիա չի արտահայտել ու չի տվել մեկնաբանություններ դատական նիստերի ժամանակ:
Ատամնաբույժը կալանավորվել էր 2013թ. հունիսին, սակայն նրան հաջողվել էր տեղափոխվել Կանադա, որտեղից էլ 2014թ. արտահանձնվել էր: