Բաժիններ՝

Իբրահիմովիչը պահանջել է 100 միլիոն եվրո աշխատավարձ

Չինական ակումբները մեկը մյուսի հետևից հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հանդեպ: Կողմերի մեջ ընթանում են բանակցություններ:

Չինական ակումբներից ոմանք Իբրահիմովիչին առաջարկել են աստղաբաշխական գումար, սակայն Զլատանը կարծում է, որ դեռ ասելիք ունի Եվրոպայում:

Ակումբներից մեկը խոստացել է Զլատանին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրությունն ունեցող ֆուտբոլիստը՝ վճարելով տարեկան 70 միլիոն եվրո: Ի պատասխան սրան՝ Իբրահիմովիչը պահանջել է 100 միլիոն եվրո աշխատավարձ:
Իբրահիմովիչի և ՊՍԺ-ի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին:
Այս մրցաշրջանում Լիգա 1-ում Իբրահիմովիչն անցկացրել է 27 հանդիպում, որոնցում հեղինակել է 32 գոլ և կատարել է 13 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930