Բաժիններ՝

«Հաճելի է վերադառնալ Անգլիա». Բեյլ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը լրագրողների հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին:
Բեյլը, ով երկար տարիներ խաղացել է Պրեմիեր լիգայում, նշել է, որ միշտ էլ հաճելի է վերադառնալ Անգլիա: Խաղը հեշտ չի լինելու, բայց իրենք պատրաստ են հաղթել:

«Մեր մրցակցի մարզադաշտը հրաշալի է, խոտածածկը՝ շատ լավը: Այնտեղ հաճելի է խաղալը: Այս դաշտում ես շատ լավ խաղեր եմ անցկացրել:

Շատ կարևոր է արտագնա խաղում գոլ խփել: Մեր մարզադաշտում մենք ավելի մեծ շանսեր կունենանք, մենք այնտեղ միշտ ուժեղ ենք խաղում: Եթե այստեղ գոլ բաց չթողնենք, ապա ավելի վստահ կլինենք սեփական հարկի տակ»,- նշել է Բեյլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930