Բաժիններ՝

Ազատվեք ավելորդ ճարպերից 2 շաբաթվա ընթացքում

Գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար անհրաժեշտ է շատ շարժվել և սպորտով զբաղվել: Սակայն շատ դժվար է ժամանակ հատկացնել մարմինը մարզելու համար: Տնային պարապմունքներն այս դեպքում լավագույն լուծումն են զբաղված մարդկանց համար:

Ուշադրություն դարձրեք նաև, թե ինչպես եք սնվում մարմնամարզությունից առաջ և հետո: Հենց այս ամենից էլ կախված է վարժությունների արդյունավետությունը: Պարապմունքից 1 ժամ առաջ անպայման՝ թեթև, սակայն՝ հագեցնող բան կերեք:

1 բանան կամ 1 բաժակ յոգուրտ, 1 կտոր հաց կամ խնձոր և մի քանի ընկույզ, այս մթերքներն էներգիայով լի և արդյունավետ պարապմունքների հիմնական բանալին են:

Պարապմունքներ՝ տան պայմաններում

Պարապմունքներից կես ժամ առաջ մեկ բաժակ ջուր խմեք: Մարմնի՝ ջրով սնուցումն անհրաժեշտ է սկսել պարապմունքից առաջ, որպեսզի օրգանիզմը ջրազրկումից սթրես չապրի: Պարապմունքների ժամանակ ջուր խմեք միայն անհրաժեշտության դեպքում:

Ակտիվ պարապմունքներից առաջ տաքացրեք մկանները, իսկ պարապմունքից հետո հանգստացրեք դրանք:

Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որում արդյունավետ վարժությունների կոմպլեքս կգտնեք: 2 շաբաթ կանոնավոր կերպով պարապելով՝ կնկատեք արդյունքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս