Հոլանդական թերթն Էրդողանին պատկերել է կապիկի կերպարանքով
Հոլանդական De Telegraaf թերթն այսօր հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, որտեղ նա գորիլայի տեսքով է պատկերված: Լուսանկարում Էրդողանն իբր խժռում է խոսքի ազատությունը:
Ծաղրանկարի հրապարակումը կապված էր Թուրքիայում վերջերս ձերբակալված հոլանդացի լրագրող Էբրու Ումարի հետ: Նրան կալանավորել էին Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, ում Twitter-ի իր վերջին գրառումներից մեկում անվանել էր «ինքնասիրահարված բռնակալ»:
Էբրու Ումարին շուտով ազատ էին արձակել, սակայն նա ստորագրություն էր տվել երկրից չհեռանալու մասին: