Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղի չկա. Հառլեմ Դեզիր

Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղի չկա: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:

«Տարածաշրջան այցիս ընթացքում ես կողմերին եմ փոխանցել հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին ուղերձը։ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ կգործադրի բոլոր ջանքերը ԼՂ-ում խաղաղության հաստատման համար։ Այս մասին ֆրանսիացի քաղաքական գործիչը հայտարարել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ պաշտոնական Փարիզի դիրքորոշումը չի փոխվել՝ դա Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930