Բաժիններ՝

Ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհված երկրորդ անձի դին անճանաչելի է. ՔԿ

Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհված երկրորդ անձի դին անճանաչելի է և վերցված փորձանմուշների հիման վրա իրականացվում է ԴՆԹ փորձաքննություն: Այդ մասին  տեղեկացրին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա խնդիրներ է ունեցել իր ազգականների հետ և նրա մոտ ցանկություն է առաջացել պայթեցման եղանակով նրանց վնասել։

Միջազգային ահաբեկչության և ահաբեկչության վարկածն առաջ քաշելու համար քննությամբ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում որևէ տվյալ ձեռք չի բերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930