Բաժիններ՝

Ղրիմի թաթարների մեջլիսն արգելվել է Ռուսաստանում և Ղրիմում

Ղրիմի Գերագույն դատարանը Ղրիմի թաթարների մեջլիսը հայտարարել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Ղրիմում և Ռուսաստանում, հայտնում է RIA Novosti-ն:

Կազմակերպությունը արգելելու հայցում ասվում է, որ Մեջլիսը «ծավալում է բացառապես հակառուսական գործունեություն», իսկ նրա ղեկավարները «Արևմուտքի խամաճիկներ են»:

Բացի այդ՝ դատախազությունը հայտարարում է, որ Մեջլիսի ղեկավարները համագործակցում են Թուրքիայի ահաբեկչական «Գորշ գայլեր» և «Խիզբ ուտ-Տախրիր ալ-Իսլամ» կազմակերպությունների վարձկանների հետ:

Ավելի վաղ Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան կասեցրել էր Մեջլիսի գործունեությունը՝ Ռուսաստանի «աօրենսդրության խախտում թույլ չտալու» նպատակով: Մեջլիսին արգելվել է օգտվել բոլոր տեսակի ԶԼՄ-ներից, անգամ արգելվել է անցկացնել զանգվածային միջոցառումներ և «ընդհանրապես, անցկացնել ինչ-որ աշխատանք»:

Ապրիլի 18-ին ՌԴ արդարադատության նախարարությունը Մեջլիսը ներառել էր կազմակերպությունների թվում, որոնց գործունեությունը կասեցվել է ծայրահեղական գործունեության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս