Բաժիններ՝

«Հերոսածին մեր մայրեր, ներեցեք մեզ բոլորիս, որ նույնիսկ ապրիլի 2-ին չկարողացանք փրկել ձեր հերոս որդիների երկրային կյանքը»

Հայոց ցեղասպանությունից անցել է 101-տարի: Ցավոք ցեղասպանությունների սցենարը այդքան տարիներ անց մնացել է նույնը: Պետք է փոխել, պետք է փոփոխության սկիզբ դնել: Ես վստահեմ, որ շատ շատերն էլ ցանկանում են և կհետևեն եթե իհարկե չարգելվեն կամ չսպանվեն, ինչպես վերջերս Թուրքիայում:

Հայոց և մյուս ցեղասպանությունը ճանաչելն ու դատապարտելը քաղաքակիրթ մարդկության ազատ, անկախ և արդար անհարտների կյանքի առաքելիությունը պետք է լինի: Աշխարհի գերհզորներ, քանի դեռ դուք կատարվածը ցեղասպանություն չդիտեք, այլ վաթարագույն կամ հզոր վայրագություններ:

Հավատացեք այդ կերպ դուք ոսոխի ճանապարհը կհարթեք դեպի ձեր դռները, տարբեր դաժանություններով և ահաբեկչություններով: Այն պետք է ազդի ձեր խղճի վրա: Կյանքի իրավունքից զրկելը, ազգային պատկանելության կամ դավանանքի համար, ուղղված է բոլորիս: Վտանգի մեջ դնելով մեր բոլորիս կյանքը և արժանապատվությունը: Մարդիկ ցեղասպանությունների դեմ պայքարը մի քաղաքականացրեք այն բոլորիս է սպառնում:

Միավորենք մեր ուժերն այդ ոճիրի դեմ հանուն խաղաղության, ճանաչենք, դատապարտենք ցեղասպանությունները: Անվտանգ և խաղաղ ապրելը թող դառնա մեր բոլորիս առաջնահերթ խնդիրը: Հերիք է ասեք, որ չեմ տեսել, չեմ լսել, մեր զոհերի, մեր գերիների ձայնը: Գիտեմ, Աշխարհը մեզ կլսի, մեզ կտեսնի, մեզ կօգնի, երբ ինքներս օգնենք մեզ: Մեր արդարության, հաղթանակի համար մեր խոսքը, մեր ցավը հասցրել ենք բոլորին, բայց…

Հերոսածին մեր մայրեր ներեցեք մեզ բոլորիս, որ նույնիսկ 2016թ. ապրիլի 2-ին չկարողացանք փրկել ձեր հերոս որդիների երկրային կյանքը: Բայց ձեր որդիներն անմահ են, հայրենիքի համար նահատակվածները անմահ են, նրանք վերածնվում են հավերժ կյանքի համար: Մեր հայրենիքի զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը, թշնամու առջև որպես ամուր վահան կանգնեց մեր զինակից եղբայրությունը: Ցավոք մեր ժողովուրդների ցեղասպանությունը դեռևս չի ավարտվել, բայց մեզ բնաջնջել երբեք չի լինի ինչպես իր խոսքում ասաց, ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Մենք հաղթահարել ենք դժվարությունները և փառք Աստծո գիտենք նաև հաղթել: Ապրենք հանուն ազատ, անկախ ու խաղաղ մեր երկրի, մեր միասնականությամբ, մեր համերաշխությամբ ու անպարտելի հոգով:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս