Բաժիններ՝

Լրագրողը պատրաստվում է դատի տալ Վլադիմիր Գասպարյանին

«Ոստիկանապետն առնվազն պետք է ներողություն խնդրի: Որքան էլ այսօր ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը փորձեց մեկնաբանել երեկ տեղի ուենցածը, այնուամենայնիվ բոլորին ակնհայտ է, տեսնում են, տեսանյութ կա, կարող են ծանոթանալ եւ որեւէ կերպ չի մեղմում ոստիկանապետի պահվածը երեկ Ծիծեռնակաբերդում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիրանույշ Պապյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ծիծեռնակաբերդում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վիրավորել էր 1in.am կայքի լրագրող Սիրանույշ Պապյանին՝ ասելով, որ նրա մեջ «կին չի տեսնում»:

Ս. Պապյանն ասաց, որ պատրաստվում է դիմել և՛ դատարան, և՛ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Վլադիմիր Գասպարյանից պահանջելով ներողություն խնդրել:

Բացի ներողությունից լրագրողը դատարանից օրենքով սահմանված կարգով կպահանջի բարոյական վնասի փոխհատուցում: «Բոլոր պայմանները ճշգրտվում են: Այս փուլում այդ աշխատանքներն են իրականացվում»,- նշեց լրագրողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս