Բաժիններ՝

Թուրքիան պատրաստ է վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը. Էրդողանի ներկայացուցիչ

Թուրքիան պատրաստ է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Մենք, ինչպես և նոյեմբերի 24-ի դեպքից հետո, շարունակում ենք խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչերը: Մեր առաջարկը դեռևս ուժի մեջ է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Անկարան «ափսոսանքով է վերաբերվում ռուսական կողմից Թուրքիայի հասցեին հնչող չհիմնավորված հայտարարություններին»: «Մենք ճիշտ չենք համարում արձագանքել նման հայտարարություններից յուրաքանչյուրին, սակայն մենք պատրաստ ենք ընդառաջ գնալ»,- հայտարարել է Էրդողանի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ անցկացվում են որոշակի շփումներ տարբեր մակարդակներում: «Մենք դա տեսնում ենք ու հուսով ենք, որ դրանք ավելի ինտենսիվ կլինեն»,- հավելել է Կալընը:
Էրդողանի ներկայացուցչի կարծիքով՝ «չի կարելի թույլ տալ, որպեսզի Թուրքիայի և Ռուսաստանի ամուր ու զարգացած հարաբերությունները դառնան մեկ պատահարի զոհ» ռուսական խոցված «Սու-24» ինքնաթիռի հետևանքով:

«Ցավոք, երկխոսության գործընթացը դեռ արգելափակված է ռուսական քարոզչության և Թուրքիան սևացնող հայտարարություններով, սակայն մենք պատրաստ ենք այն բանին, որ հետագայում արվեն քայլեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն երկխոսության համար»,-պնդում է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս